«Ժողովուրդ».ԱԺ-ն 14 օր ժամանակ ունի նոր վարչապետ ընտրելու համար, նիստի չկայանալը կապ չունի

Այս թեմայով
- «168 ժամ». Ռ.Քոչարյանը, Ա. Սարգսյանը և Փաշինյանը կմասնակցեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնած նիստին
- «Հրապարակ». Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից. կգործի Փաշինյանի թելադրանքո՞վ
- Ձեր այցելությունը կարևոր է ոչ միայն հոգևոր և կրոնական, այլ նաև՝ մշակութային առումով. Արմեն Սարգսյանը՝ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին (ֆոտո)
- Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ կանոնակարգ» օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար:
Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով: Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, և էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավորներին գալ աշխատանքի և այլն:
Միևնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետևաբար պետք է լուծարվի:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Ժողովուրդն ինքն է իշխանության միակ և անփոխարինելի սեփականատերը, և ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր և նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»,- ասել է նա:
Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որևէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի, ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, հետևաբար կարծիք կա՝ փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում