ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ազգային ժողովում ներկայացրած նոր օրինագծից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:
Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»: