Ռուսաստանի տնտեսությունն առաջիկայում կազատագրվի ամերիկյան դոլարից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը ամերիկյան դոլարից «ազատականացնելու» գործընթացը երկար ու դժվար կլինի: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նախագահ Պուտինը խոսել է դոլարի շրջանառությունը կրճատելու անհրաժեշտության մասին:
Նա հավելել է, որ տարբեր ուղղություններում վերջին շրջանում նկատվում է տեղական դրամային միավորի՝ ռուբլու, ակտիվացում: Այս ուղղությամբ ՎՏԲ բանկի գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը ներկայացրել է «Ռուսական տնտեսությունը դոլարից ազատականացնելու» ծրագիրը: