ԱՄՆ-ն սարսափի մեջ է․ երկրում մտածում են, որ Ռուսաստանն ունի արգելված հրթիռներ, որը կկործանի ամբողջ ԱՄՆ-ն
Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, այժմ ևս կասկածներ ունի, որ Ռուսաստանը արգելված հրթիռային համակարգեր է ծրագրում, որոնք պատրաստ են կործանելՄիացյալ նահանգները:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը: Դրան զուգընթաց՝ Ամերիկայի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ասել է, որ իրենք պատրաստվում են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի՝ նման ծրագրին խոչընդոտելու քայլերը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան հայտարարել է, որ նման հայտարարություններն ուղղակի չմտածված ու ագրեսիվ հռետորաբանություններ են: