Արդեն հիմա հիշում են Ռոնալդուին․ «ԲԿՄԱ»-ն Մոսկվայում խորտակեց մադրիդյան նավակը
Երեկ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղերը։ Մոսկվայում «ԲԿՄԱ»-ն ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին։
Որքան էլ տարօրինակ էր ու զարմանալի, սակայն մոսկովյան ակումբը կարողացավ 1-0 հաշվով հաղթել «Ռեալ»-ին։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մադրիդյան ակումբը «հիշում ու պահանջում է» Ռոնալդուին։ Մյուս կողմից անհասկանալի էր նաև տրանսֆեր չիրականացնելն ու թոփ հարձակվող ակումբ չհրավիրելը։
Բենզեման շարունակում է ուղղակի քարշ գալ խաղադաշտում։ «Ռեալ»-ում Ռոնալդուի մասին դեռ երկար կհիշեն։