«Հրապարակ». Սասուն Միքայելյանը «Սաշիկ» դառնալու հավակնություն ունի. նա տեռոր է անում մարզպետի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի եւ որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։
Ասում են՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի եւ այլն։
Տեղեկություններ կան, որ նա մարզպետին հրահանգել է ամեն գնով ազատվել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետից, որի պաշտոնի այլ «թեկնածու» ունի ինքը, սակայն մարզպետը հայտնել է, որ պետն անդրդվելի է՝ չի գրում հրաժարականի դիմում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում