ՀՅԴ-ն հետ է կանչում կառավարության՝ իր անդամներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաղրամյան պողոտայում՝ ԳԱԱ շենքի մոտ հավաքված ժողովրդի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատանքից ազատում է ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարներին ու մարզպետներին այն բանի համար, որ այս երկու ուժերը ՀՀԿ-ի հետ միասին առաջ են քաշել ու ընդունել ի օրինագիծ, որով նպատակ ունեն խոչընդոտել ԱԺ լուծարմանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը:
Մինչ այդ, սակայն, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կառավարությունից հետ է կանչում իր ներկայացուցիչներին:
Հ«աշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅԴաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից»,- Yerkirmedia.am-ին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
Նշենք, որ ՀՅԴ-ն կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: ՀՅԴ-ն ունի նաեւ մարզպետի պաշտոններ: