Փաշինյանը գնաց ԱԺ՝ խմբակցությունների հետ բանակցելու ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ասաց, որ գնում է ԱԺ՝ խմբակցությունների հետ ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ բանակցելու: Մինչ այդ նա կոչ արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ չստորագրել ԱԺ ընդունած վիճահարույց օրենքը: Փաշինյանը ԱԺ մեկնելուց առաջ հրահանգեց պահպանել կարգուկանոն և սպասել նորություններին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Փաշինյանը կուսակցությունների այդ քայլը դավադրություն որակեցև հեց Բաղրամյան պողոտայում կարդաց այդ կուսակցությունների նախարարական պորտֆելները զբաղեցնողներին աշխատանքից ազատելու հրամանները:
Իսկ այդ ընթացքում պատգամավորներն արգելափակված էին ԱԺ շենքում, քանի որ ժողովուրդը փակել էր շենքի բոլոր մուտքերն ու նրանց թույլ չտվեց հեռանալ այնտեղից: