Փաշինյանը հրահանգել է աշխատանքից ազատել ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին
«Շուտով մեզ են միանալու մարզերից ժամանող լրագրողներ, ողջունենք նրանց, իսկ հանրապետության բոլոր մարզերի բնակիչներին կոչ եմ անում դուրս գալ իրենց քաղաքների հրապարակներ, գյուղերի գյուղամիջեր եւ իրենց աջակցությունը հայտնել համաժողովրդական շարժմանը»,-Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց ասաց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրվա քաղաքական ասելիքին անցնելը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել մեր մեծ հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը, որը երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարկան հասակում, հեռացավ կյանքից:
Այնուհետեւ, դիմելով բազմությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսելու են Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և դրա լուծումների մասին:
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ, ԲՀԿ ևՀՅԴ կուսակցությունների կողմից ներկայացվել է օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն առաջացնելն է և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Փաշինյանը կուսակցությունների այդ քայլը դավադրություն որակեց.
«Ես հանձնարարել եմ իմ աշխատակազմին՝ աշխատանքից ազատել ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: