ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են քվեարկել. վիճահարույց օրենքն ընդունվել է 67 կողմ ձայնով
Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:
Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: