Ժոզե Մոուրինյուն «ուտում է» Պոլ Պոգբային ու Ալեքսիս Սանչեսին

Այս թեմայով
- «Միլա՞ն», թե «Մանչեսթեր Յունայթեդ»․ ո՞ւր կվերադառնա այս ձմռանը Զլատան Իբրահիմովիչը
- «Արտագաղթ»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից․ միանգամից 10 ֆուտբոլիստ կլքի ակումբը
- Երբ աշակերտը հաղթում է ուսուցչին․ Ֆրենկ Լեմպարդի թիմը դուրս հանեց պայքարից Ժոզե Մոուրինյուի «Մանչեսթեր»-ին (տեսանյութ)
- Ո՞վ կգա «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբը գլխավորի Զինեդին Զիդանը
Ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում մթնոլորտն անառողջ է, կլինի ոչինչն չասել։ Արդեն մի քանի օր է, որ Մոուրինյուն մեկը մյուսի հետևից «ուտում է» իր ֆուտբոլիստներին։
Նախ անիմաստ է պատմել Պոլ Պոգբայի հետ բախումների մասին, որն արդեն ունի մեկ տարվա պատմություն։ Երկրորդ բախումը եղավ Սանչեսի հետ, ում մարզման ժամանակ պարոն Ժոզեն կշտմաբել է ու նշել, որ լավ չի պատրաստվում։
Անգլիական մամուլը պնդում է, որ մանչեսթերյան ակումբը բանակցում է Զիդանի հետ, իսկ ակումբը հերքում է ու շարունակում է պաշտպանել ֆուտբոլիստին։