Լարված իրավիճակ՝ Կատալոնիայում․ ցուցարարները փակել են Փարիզ ուղևորվող գնացքի գծերը
Կատալոնիայի անկախացման կողմնակիցները երեքշաբթի առավոտյան փակել են Ժիրոնի շրջանում գնացքների ճանապարհը ՝ ի նշան Կատալոնիայում մեկ տարի առաջ անցկացված անկախության համար քվեարկությանը:
Հարյուրավոր ցուցարարներ նստել են երկաթուղու գծերին՝ փակելով Բարսելոնայից Փարիզ ուղևորվող գնացքների ճանապարհը:
Բացի այդ, ցուցարարները փակել էին Բարսելոնայի կենտրոն տանող ճանապարհները, իսկ Կատալոնիայի հրապարակում բազմամարդ ցույց էր կազմակերպվել: