Թերեզա Մեյը հավատում է «բրեքսիթին»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ինքը հավատում է «բրեքսիթին» և հավաստիացրել, որ այն հաջող կերպով կանցկացվի՝ անկախ Եվրախորհրդի հետ տարվող բանակցություններից:
Նա BBC լրատվականին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպական երկրների հետ առևտրաշրջանառության իր ծրագիրը դեռ ուժի մեջ է, չնայած, որ Եվրոպական միության մի շարք երկրներ այն մերժել են՝ համարելով ոչ կենսական:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը նույն ծրագրի հետ կապված` քննադատության էր արժանացրել վարչապետ Մեյին: