Սկանդալ Ֆրանսիայում․ Էմանուել Մակրոնը նկարվել է կիսամերկ տղաների հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ սոցցանցերում հրապարակած լուսանկարի պատճառով, որտեղ նախագահը երկու կիսամերկ սևամորթ տղաների հետ է:
Սոցցանցերի օգտատերերին բարկացրել է այն, որ Մակրոնը գրկախառնվում է կիսամերկ տղաների հետ և զարմանում են, թե ինչու նախագահը չի պահանջել, որ նրանք հագնվեն լուսանկարվելուց առաջ:
Լուսանկարներից մեկում էլ Մակրոնի հետ նկարված տղան ձեռքով անպարկեշտ նշան է ցույց տալիս: Սկանդալային լուսանկարներն արվել են 2017 թվականին Սեն Մարտեն կղզում՝ Իրմա փոթորկից տուժելուց հետո: