Արտակարգ դեպք Երևանում. 4 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Հ. Ա.-ն՝ «ձախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Գ. Խ.-ն «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Ս. Գ.-ն՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Ա. Ս.-ն՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում