ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան հզոր առևտրային պայմանագիր են ստորագրել
Ամերիկան, Կանադան և Մեքսիկան համաձայնության են եկել առևտրային շրջանառության եռակողմ պայմանագրի շուրջ: Այս պայմանագիրը գալիս է փոխարինելու Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրին:
Նոր համաձայնագիր կնքելու պահանջ էր ներկայացրել Դոնալդ Թրամփը, սկզբում դրան համաձայնվել էր Մեքսիկան, այնուհետև նաև Կանադան:
«Նոր պայմանագիրն առավել կկայունացնի միջին խավը, նոր աշխատատեղերի հնարավորություն կընձեռնի և մոտավորապես կես միլիարդ մարդու համար նոր հորիզոններ կբացվեն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Դեռ մանրամասներ չի հայտնվում նոր համաձայնագրի վերաբերյալ, սակայն հայտնի է, որ Կանադան համաձայնվել է իր կաթնային արտադրանքի ոլորտի 3.5%-ը տրամադրել ամերիկացի ֆերմերներին: