Էմանուել Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Մակրոնը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել:
«Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը:
Հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում, կյանքից հեռացավ մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: