Կիմ Չեն Ընն իր գործընկերոջը 2 շան ձագ է նվիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր գործընկերոջը՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին երկու շան ձագ է նվիրել: Կիմ Չենը նվերները հանձնել է Փհենյանում՝ միջկորեական գագաթնաժողովի ժամանակ, որն անց է կացվել սեպտեմբերի 18-20- ը: Ինչպես հայտնում են հյուսիսկորեական աղբյուրները, շներն արդեն անցել են սահմանը և գտնվում են նոր տիրոջ մոտ: Բացի շներից, Հյուսիսային Կորեայի առաջնորդը 3 կիլոգրամ շան կեր է նվիրել Մուն Չժե Ինին: