Վիետնամում գտել են մոտ 50 տարի առաջ կորած սովետական զինվորների մասունքները
Վիետնամի հյուսիսում գտնվել են 1971 թվականից անհետ կորած սովետական ու վիետնամական զինվորների մասունքներ: Անհետ կորածների թվում էր նաև հայտնի սովետական օդաչու Յուրի Պոյարկովը, ում մասունքները ևս հայտնաբերվել են Վիետնամական ջունգլիներում:
Պոյարկովի օդանավը կործանվել էր 1971 թվականին. որոնողական աշխատանքներն արդյունք չէր տվել: Նոր որոնողական աշխատանքների նախաձեռնողն օդաչուի թոռնուհին է եղել: