Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին
Հասարակություն

Բյուրավանի դպրոցի տնօրենը գործի է ընդունել հարազատներին և վատնում է «պրոֆմիության» փողերը, ասում է՝ թիկունք ունի. գյուղացիներն ահազանգում են

NEWSPRESS.am-ի խմբագրություն են ահազանգել Արարատի մարզի Բյուրավան գյուղից։ Խնդիրը դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանի կամայականություններն են։ Նա դպրոցի տնօրեն է դարձել 2 տարի առաջ, որից հետո, ինչպես ասում են, դպրոցը գլխի վրա շուռ է եկել։

Մեր զրուցակիցները, ովքեր չցանկացան ներկայանալ, քանի որ իրենց երեխաները դպրոցում են սովորում և վախեցան վենդետայից, ասացին, որ տնօրենն իր շուրջն է հավաքել բարեկամներին և ապահովել նրանց աշխատանքով։ Նրանք նաև ասացին, որ տնօրենի նշանակումից անմիջապես հետո, բոլոր լավ մասնագետները հեռացել են դպրոցից, իսկ նրանց փոխարեն տնօրենն իր ծանոթներին է բերել։ 

«Աշխարհագրության ուսուցչուհուն երեխաները հարցրել են, թե ո՞րն է ամենախոր գետը, պատկերացնո՞ւմ եք, պատասխանել ա՝ կգնամ տուն, կպարապեմ, կգամ, կասեմ։ Հայոց լեզվի մասնագետին են հարց տալիս, պատասխանը ինտերնետից ա նայում, սենց ո՞նց կլինի»,- ասաց մեր զրուցակից ծնողներից մեկը։

Իսկ մեր մեկ այլ զրուցակից Ժաննան, ով չվարանեց ներկայանալ, պատմեց, որ իր մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և այսօր անօրինականության զոհ է դարձել։

Օրեր առաջ՝ ֆիզկուլտուրայի դասի ժամին, դպրոց է ներխուժել մի գյուղացի և սկսել փայտով վազել երեխաների հետևից՝ փորձելով հարվածել նրանց։ Ուսուցչուհին ձայն է տվել պահակին, ով այդ ժամանակ իր պահակակետում գտնվելու փոխարեն, Ժաննայի պատմելով, եղել է այլ վայրում, ինչի հետևանքով էլ գյուղացին ներխուժել է դպրոց։

«Այդ մարդը հոգեկան հիվանդ է, նա նույնիսկ տնից չի դուրս գալիս, իսկ այդ օրը եկել ու անարգել մտել է դպրոց և խանգարել մայրիկիս դասը․․․»,- պատմում է նեղսրտած կինը։

Նա հիմնավոր կասկածներ ունի, որ ցանկացել են խաղալ իր մայրիկի անվան հետ՝ որպես մանկավարժի, ձախողել նրա դասը՝ դպրոցից հեռացնելու համար։

«Բանն այն է, որ պահակը տնօրենի սանիկն է․ բարձրացել է վերև և նստել մի անկյունում, իսկ այդ մարդը եկել է, հարձակվել, երեխաներից մեկին է բռնել, թե՝ չշարժվես․․․ ամեն դեպքում մայրիկիս հաջողվել է երեխաներին անվտանգ հանել դահլիճից։ Դուրս գալով՝ նա վրդովվել է, թե՝ չեմ հասկանում, ո՞ւր է պահակը և ինչո՞ւ դուռը չի փակել»,- ասում է Ժաննան ու հավելում, որ դպրոց ներխուժած մարդը պահակի հորեղբոր ամենամոտ ընկերն է։ Ի դեպ, պահակի հորեղբայրը ևս դպրոցում է աշխատում՝ որպես փոխտնօրեն, իսկ վերջինիս կինն էլ ձևակերպված է որպես խոհարար։

Մի խոսքով՝ սերտ-բարեկամական, խնամի-ծանոթ հարաբերություններով դպրոցը գործում է արդեն երկու տարի։ 

Ու ոչ միայն դա է պատճառը, որ մեր զրուցակից Ժաննան կասկածում է, որ դպրոց ներխուժած տղամարդու հետ կապված միջադեպը վերոհիշյալ մարդկանց ձեռքի գործն էր, այլ այն, որ տնօրենը, արձագանքելով ուսուցչուհու անհանգիստ աղմուկին, նկատել է, թե ուսուցչուհին դասն է խանգարում։ Երբ ուսուցչուհին պատմել է, թե ինչպես է այդ տղամարդը սպառնացել և վախեցրել երեխաներին, տնօրենը պատասխանել է, թե՝ «հա, ի՞նչ անենք, մարդ ա՝ մտել ա, ի՞նչ ես ձայնդ գցել գլուխդ»։ Ու պահակին նկատողություն անելու կամ նրան աշխատանքից անմիջապես ազատելու փոխարեն (քանի որ նա կրթական հաստատություն է ներս թողել օտար մարդու), նկատողություն է արել ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն, թե մյուսների դասերը խանգարում է, իսկ իր դասը ձախողել է:

Սա այն դեպքում, երբ նախկին պահակն աշխատանքից այդ նույն տնօրենի կողմից ազատվել է զուտ այն պատճառով, որ դռան մոտ կանգնած ժամանակ ընդամենը բարևել է դպրոցի կողքով անցնող իր ծանոթին։ Մինչդեռ, այս դեպքում, փաստորեն, տնօրենն իր սանիկին անգամ նկատողություն չի արել։

NEWSPRESS.am-ը կապ հասաստեց նաև դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանի հետ։ Վերջինս, իմանալով, թե որտեղից ենք և լսելով միջադեպի հետ կապված հարցը՝ մի քիչ լարված տոնով պատասխանեց․ «Աշխատանքի որևէ խախտում չի արվել, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, մնացած հարցերով դիմեք Ձեզ դիմած մարմնին․ ներող եղեք, հաջողություն»։

Դիտարկմանը, թե տնօրենը կարծես շրջանցում է պատասխանը և խուսափում հարցերից, նա պատասխանեց․ «Ամենևին չեմ խուսափում», իսկ հարցին, թե իր կողմից ի՞նչ նկատողություն է ստացել պահակը, տնօրենն արձագանքեց․ «Ներող եղեք, ես, ի՞նչ է, ձեզ հրամանագի՞ր ընթերցեմ: Հաջողություն ձեզ»,- ասաց ու անջատեց հեռախոսը։

Ի դեպ, այս խոսակցությունը ձայնագրվում էր, ու տնօրենը, հավանաբար, այնքան նյարդային էր հեռացրել հեռախոսն իր ականջից, որ չէր նկատել՝ այն չի անջատվել։ Հեռախոսի մեջ դեռ պարզ լսվում էր նրա ձայնը․ «Վայ, էս ի՞նչ էր․․․ ասում եմ՝ տեղդ նստի, դե հիմա գնա ոստիկանություն․․․», ու այդ պահին միայն անջատվեց հեռախոսը։

Թե ում նկատի ուներ տնօրենը, կարելի է կռահել։ 

Ինչ վերաբերում է Ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն, ապա նա իր աղջկա հետ խնդրով դիմել է Արարատի մարզպետարանի կրթության վարչություն, սակայն՝ ապարդյուն։ Չնայած նրանք ներկայացրել են դպրոցի խնդիրները, սակայն վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը նկատել է, թե՝ դա ձեր անձնական խնդիրն է, գնացեք ու հաշտվեք։

«Հասկանո՞ւմ եք, սա անձնական խնդիր չէ: Աշակերտին տուն են ուղարկում, թե՝ գնա, հորդ ասա՝ մեքենան սարքի, վաղն ինձ պետք է, կամ նման էլի շատ բաներ։ Իսկ մորս հետ կապված՝ ասեմ, որ նա պրոֆմիության նախագահն է, իսկ էս 2 տարի է՝ տնօրենը եկել ու ինքն է գնում պրոֆմիության գումարներն անօրինական ստանում ու ծախսում, ախր կնիքը մորս ձեռքին է, ի՞նչ իրավունքով են նման բան անում»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ տնօրենը հայտարարել է, թե՝ իր թիկունքն ուժեղ է, իսկ հողն՝ ամուր իր ոտքի տակ։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև մարզպետարանի աշխատակցի՝ Ալբերտ Մկրտչյանի հետ։

Մարզպետարանից մեզ ասացին, որ մի հեռախոսահամարի ներքո երկու բաժին է գործում և խնդրեցին մի անգամ էլ զանգահարել, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ այդ պահին, ու ո՛չ էլ դրանից հետո։

NEWSPRESS.am-ը հետևողական կլինի և կփորձի պարզել, թե ինչպես է տնօրենին հաջողվել իր շուրջը հավաքել հարազատներին ու այդ ովքեր են նրա թիկունքին կանգնած, որ հողն իր ոտքի տակ այդքան ամուր է զգում։

Արմինե Մկրտումյան