Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Սպորտ

«Կատոկը» հաղթեց Ադրբեջանի «հերոս» Ռամիլ Սաֆարովի քրոջը․ հայուհին պետական մակարդակով վերաբերմունքի չի արժանացել (ֆոտո)

Օրեր առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մարտեր առանց կանոնների» մարզաձևի MMA մարտերի առաջնության ժամանակ հայուհի Կարինե Կարապետյանը, ով հայտնի է «Կատոկ» մականվամբ, հաղթեց ադրբեջանցի մարզուհուն՝ Ռենա Սաֆարովին։

Հայուհին իր հաղթանակը նվիրվեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին։ Նրանց, ովքեր չեն հիշում, հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանել է հենց Ռենա Սաֆարովայի եղբայրը՝ Ռամիլ Սաֆարովը։

«Կատոկի» տարած այս հաղթանակի մասին պետք է բարձրաձայնվեր նախ այն բանի համար, որ, փաստորեն, հայուհին հաղթեց ադրբեջանցուն, ու նաև այն պարզ պատճառով, որ Կարինեն ոճրագործի քրոջից լուծեց հայ զինվորի թափած արյան վրեժը։

Արձագանք, սակայն, չեղավ․ Կարինե Կարապետյանին Հայաստանն ինչպես լուռ ճանապարհել էր մարտի՝ այնպես էլ լուռ դիմավորեց։

63 կգ քաշային կարգում Սաֆարովի քրոջ դեմ մենամարտելը Կարինեի ցանկությունն է եղել։ Նա պատմում է, որ դրա համար նույնիսկ քաշ է գցել, որ խնդիրներ չառաջանան։ Կատոկն՝ ինքը, այս հաղթանակը համարում է իր պարտքը՝ հայ զինվորի, իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ։ Նա հիշում է, թե մինչև մարտի սկսելն ինչպես է արժանացել Ռենա Սաֆարովայի թշնամական հայացքներին, բայց հայուհուն դա չի վախեցրել։

«Երբ ինձ ասացին, որ ես պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, այն մարդու քրոջ հետ, հաղթելու ցանկությունս ավելի մեծացավ, քանի որ նրա եղբոր ձեռքով էր 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարվել հայ սպան՝ Գուրգեն Մարգարյանը։ Ես չէի կարող հրաժարվել մենամարտից, դա սխալ կլիներ և՛ իմ ազգի, և՛ հայ զինվորի պատվի համար»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում Կարինե Կարապետյանը:

Մեր հարցին, թե արդյոք նրա համար պետական մակարդակով պարգևատրում կամ որևէ խրախուսանք եղե՞լ է, Կարինե Կարապետյանը բացասական պատասխանեց՝ ոչ մի ուշադրության չի արժանացել, անգամ չեն շնորհավորել։

Թեև ինքը՝ «Կատոկը», չէր ցանկանում այդ մասին խոսել, սակայն փաստն այն է, որ Սպորտի և երիտասարդության նախարարությունը չպետք է նման վերաբերմունք ցուցաբերեր հայ մարզիկի հանդեպ։ Ուզում ենք հավատալ, որ երկուսից մեկը՝ կա՛մ նախարարությունում տեղյակ չեն այս հաղթանակի մասին, որը քիչ հավանական է, կա՛մ պարզապես նոր են պատրաստվում շնորհավորել «Կատոկին»՝ ոճրագործ ադրբեջանցու քրոջ նկատմամբ տարած հաղթանակի առիթով։