Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ. Շահեն Հարությունյան (տեսանյութ)
«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։