Մակեդոնիան կփոխի իր անունը
Նախկին հարավսլավական պետություն Մակեդոնիան կիրակի օրը քվեարկելու է իր անվանափոխության համար:
Այն կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն:
Սա հնարավորություն կտա երկրին՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ինչին դեմ էր արտահայտվում Հունաստանը:
Հունաստանը պահանջում էր իր հարևան երկրից, որպեսզի այն փոխի իր անունը, քանի որ Հունաստանի կազմում Մակեդոնիա անունով շրջան կա:
Այս ամառ վերջապես երկու երկրների վարչապետերը ընդհանուր հայտարարի եկան և որոշվեց, որ երկրի անվանափոխության հարցը կդրվի համազգային քվեարկության: