Իրաքում սպանել են «Միսս Բաղդադ» մրցույթի հաղթողին
Բաղդադում անհայտ անձինք սպանել են ֆոտոմոդել և նախկին «Միսս Բաղդադ» տիտղոսը կրող Տարա Ֆարեսին:
22-ամյա մոդելը, ով երեք միլիոն հետևորդ ուներ Instagram- ում, մեծ մասսայականություն էր վայելում Իրաքի երիտասարդների շրջանում:
Նա սոցիալական ցանցերում բազմիցս քննադատել է Իրաքում տիրող բարքերը:
Աղջիկը մեքենայում է եղել, երբ անծանոթները հարձակվել են նրա վրա և փորձել առևանգել. նա դիմադրություն է ցույց տվել, և երբ նրան առևանգել ցանկացողները հասկացել են, որ ոչինչ չի ստացվում՝ ատրճանակից կրակ են բացել նրա վրա:
Աղջիկը տեղում մահացել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու մեղավորներին: