Արցախի ՄԻՊ-ը՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին
Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը (նա հրաժարական է տվել իր պաշտոնից, սակայն օրենքով սահմանված կարգով՝ դեռեւս համարվում է ՄԻՊ, քանի որ պետք է տա նաեւ 2-րդ հրաժարականը) իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությանը.
«Լավ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Բայց հիշեցման կարգով. 2016թ. ապրիլին նախորդող 1-2 ամիսները, շատ շատերի գնահատմամբ, աննախադեպ հանգիստ էին. հակառակորդը կտրուկ նվազեցրել էր հրադադարի ռեժիմի խախտումները։
Վաղը նորից կանդրադառնամ այս հույժ կարևոր հարցին։ Ամեն դեպքում, անձամբ ես երբեք չեմ մոռանում -
Hannibal ad portas.»,-գրել է Ռուբեն Մելիքյանը