Ամերիկյան ամենաթանկարժեք կործանիչը վթարվել է
Ամենաժամանակակից և ամենաթանկ ամերիկյան F-35 կործանիչն առաջին անգամ վթարվել է:
Դեպքը տեղի է ունեցելՀյուսիսային Կարոլինա նահանգում: 100 միլիոն դոլլար արժողությամբ ինքնաթիռի կործանման հանգամանքներն ու պատճառները ճշտվում են:
Ինքնաթիռի կործանման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ օդաչուն հասցրել է դուրս ցատկել ինքնաթիռից մինչ այն կընկներ:
Վթարի հետևանքով տուժածներ չկան: F-35 -ը ամենաթանկ ու ամենամասշտաբային ծրագիրն է ռազմական ավիացիայի պատմության մեջ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 30-40 տարի, և ծրագրված է միջազգային շուկայում վաճառել 3000 նման ինքնաթիռ: