Կեղծ միասնականություն. Բաքվում հանրահավաք է կազմակերպվելու՝ Ղարաբաղն «ազատագրելու» պահանջով
«Ղարաբաղի ազատագրում» կազմակերպությունը հանրահավաք է անցկացնելու Բաքվում: Բաքվի գործադիր իշխանությունն արդեն իսկ լիազորել է ակցիայի անցկացումը «Մասսուս» մարզադաշտում:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ հանրահավաքի հիմնական կարգախոսները կլինեն «Ղարաբաղի ազատագրում», «Տեղահանված անձանց վերադարձը հայրենի վայրեր»:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, հանրահավաքի կազմակերպիչները հրավիրվել էին Բաքվի գլխավոր ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանք տեղեկացել են, որ հանրահավաքի ժամանակ ցանկացած բախում և առճակատում անընդունելի է լինելու և կդադարեցվի ոստիկանության կողմից:
Կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանրահավաքի հիմնական նպատակն է՝ ցույց տալ իշխանությունների և ընդդիմության միասնական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: