Նաոմի Քեմփբելը տառապում է հոգեկան հիվանդությամբ
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը տառապում է գերմոֆոբիա հոգեկան հիվանդությամբ. հաղորդում է Page Six-ը` հենվելով աստղի կոլեգա Ռայան Դեստինի խոսքերի վրա։
Ռայան Դեստինիի խոսքով՝ Նաոմին անընդհատ խուճապի մեջ է. նա վախենում է վարակվել կեղտոտ տեղերում լինելուց, մանավանդ՝ ինքնաթիռում։
«Օդանավակայան գնալիս նա դիմակ է կրում։ Բոլոր նստատեղերը, որոնք նա համարում է ոչ բավարար մաքուր, մաքրում է ստերիլ անձեռոցիկներով։ Ես հասկանում եմ, ինքնաթիռները կարող են շատ կեղտոտ լինել»,- ասում է սուպերմոդելի կոլեգան։
«Բացի այդ՝ նա միշտ շատ անուշ է բուրում։ Դա հոտավետ յուղերի շնորհիվ է։»,- հավելում է Դեստինին։
Այս տարի լրանում է Նաոմիի 48-ամյակը։ Նա 1990-ականների ամենահայտնի սոպերմոդելներից մեկն է։