Ոստիկանությունը ձերբակալել է Շերի տանն ապրող հանցագործին
TMZ-ն հայտնում է, որ ոստիկանությունը երգչուհի Շերի բնակարանում է եղել, որը գտնվում է Մալիբու քաղաքում: Ոստիկաններն այնտեղ ձերբակալել են հանցագործի։
Ռուիս անունով 23-ամյա երիտասարդը, ով երգչուհու օգնականներից մեկի որդին է, մեղադրվում է թմրամիջոց վաճառելու մեջ, ինչի հետևանքով գնորդներից մեկը գերդոզավորումից մահացել է։ Դեպքը պատահել է սեպտեմբերի կեսին։
Երիտասարդն ապրում էր Շերի տանը։ Երգչուհու տուն ոստիկանության հետ ժամանել են նաև հրշեջներն ու բժիշկները՝ արտակարգ դեպք պատահելու դեպքում օգնության հասնելու համար։ Սակայն օգնություն ոչ ոքի պետք չի եկել։
Ձերբակալման ժամանակ Շերը տանը չի եղել։
Այս տարվա գարնանը նույն երիտասարդը մտել է նաև Ռիհանայի տուն ու անտեղ մնացել 12 ժամ։