Չինաստանում 28-ամյա երիտասարդը մահապատժի է ենթարկվել՝ 9 աշակերտի սպանելու համար
Չինաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել 9 աշակերտների սպանության մեջ մեղադրվողին: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մարդասպանը մահապատժի է ենթարկվել:
28-ամյա Չժաո Ցզեվեան այս տարվա ապրիլին հարձակվել էր Շենսի շրջանում գտնվող դպրոցներից մեկի վրա և դանակահարել 9 աշակերտի, ևս 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Հարցաքննության ժամանակ նա ասել էր, որ այդ կերպ ինքը փորձել է վրեժ լուծել իր դասընկերներից, ովքեր ժամանակին իրեն ծաղրել են: