Սկրիպալի գործի քննությունն ապացուցում է, որ այդ միջադեպն օգտագործվում է զուտ քաղաքական նկատառումներով. հայտարարություն
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես մերժել է Ռուսաստանի գլխավոր դատախազության առաջարկը՝ մասնակցել Սերգեյ Սկրիպալի գործի քննությանը: Ռուս դիվանագետները նշում են, որ բրիտանական կողմը չի ցանկանում որևէ տեղեկատվություն կամ որևէ ապացույց տրամադրել ռուսական քննչական կոմիտեին Սոլսբերիում տեղի ունեցածի վերաբերյալ:
«Բրիտանական կառավարության նման վարվելակերպը հնարավորություն չի տալիս ո՛չ ռուսական, ո՛չ էլ բրիտանական կողմին ավարտին հասցնել Սկրիպալի գործի քննությունը և ապացուցում է, որ այդ միջադեպն օգտագործվում է զուտ քաղաքական նկատառումներով, և ճշմարտությունը պարզելու փորձ անգամ չի արվում»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ: