Շրի Լանկայում երիտասարդները մերկ լուսանկարվել են երկրի սրբավայրերից մեկում
Շրի Լանկայի ոստիկանությունը երեք երիտասարդի է ձերբակալել, ովքեր կիսամերկ լուսանկարվել էին Շրի Լանկայի սրբավայր համարվող Պիդրուանգալ բլրի վրա:
Երիտասարդներն իրենց կիսամերկ լուսանկարները տեղադրել էին Facebook-ում: Նրանց արարքը զայրացրել էր բազմաթիվ հավատավոր շրիլանկացիների, ովքեր համարում են, որ երիտասարդների այդ արարքը վիրավորել է իրենց զգացմունքները: Նրանց ձերբակալության համար հիմք է հանդիսացել բուդդիստ հոգևորականի բողոքը, ըստ որի՝ նման լուսանկարները վիրավորել են սրբավայրի հանդեպ հավատավոր զգացմունքներ ունեցողներին: