Կիևում Լենինի արձանի տեղում կապույտ ձեռքերի արձան է տեղադրվել
Կիևի կենտրոնում նախկինում Լենինի արձանի փոխարեն տեղադրվել է հսկայական կապույտ ձեռքերի արձանը: Արձանը, որը կրում է Middle Way անունը, ստեղծվել է ռումինացի քանդակագործ Բոգդան Ռացի կողմից:
Արձանի հեղինակի խոսքով՝ այն խորհրդանշում է ընկերություն և շփում:
Քաղաքային իշխանությունների հայտարարությամբ արձանը տեղադրվել է «Կիևն աշխարհի քաղաք» ծրագրի շրջանակներում քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի նախաձեռնությամբ: