«Արթուր Ասատրյան» հիմնադրամի աջակցությամբ ավելի քան 20 զորամաս ստացավ նվեր՝ «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի պատմական հատորը (ֆոտո)
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս տարբեր ոլորտներին ուղղված աջակցությամբ: Իրականացնելով բազմաճյուղ և բազմաբովանդակ բարեգործություններ՝ հիմնադրամը համագործակցում է և հովանավորում է նաև «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի խմբագրությանը:
Մասնավորապես սերտ է համագործագցությունը հեղինակների՝ Սամվել և Արտեմ Հակոբյանների, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի, Եվրոպայի անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի ակադեմիայի հետ:
Այս համագործակցության շրջանակում էլ սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ Զինված ուժերի Լուսակերտի հրետանային ուսումնամարտական N զորամասը, ինչպես նաև այլ 20 զորմասեր, ստացան նվեր հանրագիտարան:
Խմբագրությունը՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հիշյալ զորամասերն նվիրեց «Հայաստանի Հանրապետության» պատմական 11-րդ հատորը: