«Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել». Գալուստ Սահակյան
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի քննարկել:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
«Քննարկել ենք քաղաքական տարբեր հարցեր: Խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշակի խոսակցություններ եղան, բայց ինչ-որ որոշում չկա: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով էլ կպայքարենք: Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել»,- շեշտեց նա: