Նոր սկանդալ «Արսենալ»-ում․ Էմերին չի թողել, որ Լյովը հանդիպի Օզիլին
Արդեն մի քանի օր է, ինչ գերմանական սպորտային պարբերականները շարունակում են քննադատել ու «հայհոյել» Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։
Բանն այն է, որ օրեր առաջ «Արսենալ»-ի մարզաբազա է ժամանել Յոհաիմ Լյովը, որպեսզի հանդիպի Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մեզութ Օզիլի հետ, սակայն Էմերին չի թողել, որ գերմանացի մասնագետը մտնի մարզաբազա։
Իր հերթին՝ Էմերին այսօր նշել է, որ այդպիսի բան չի եղել և այդ լուրերը սուտ են։ Ընդգծենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է այս լարված իրավիճակը։ Օզիլը շարունակում է իրեն մեկուսացած պահել, իսկ Լյովը՝ դեռ ելքեր է փնտրում։