Մակրոնը ՄԱԿ-ում խոսել է Սկրիպալի գործից
«Ֆրանսիան նախկինի պես կիսում է Մեծ Բրիտանիայի տեսակետը` Սերգեյ Սկրիպալի գործի հետ կապված»- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով ՄԱԿ - ի գագաթնաժողովում:
Նա ասել է, որ Բրիտանիայի տարածքում տեղի ունեցածը նույնն է թե ողջ Եվրոպայում տեղի ունենա և Ֆրանսիան ջանք չի խնայի նման դեպքերը կանխելու համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում «նովիչոկ» կոչվող նյարդային համակարգը պարալիզացնող նյութն իր երկրի տարածքում օգտագործելու մեջ, իսկ Ռուսաստանն իր հերթին հերքում է մեղադրանքն ասելով որ Ռուսաստանը նման քիմիական նյութերի պաշարների չի տիրապետում: