Իմ զինվորին սպանողի ձեռքերը դանակով պետք է կտրեն. այնքան ենք գալու, որ իմանան՝ սպանությունը դեռ բացահայտված չէ. զինվորի մայր (տեսանյութ)
Կառավարության դիմաց իրենց որդիների սպանությունը բացահայտելու պահանջով եկել էին խաղաղ պայմաններում զոհված զինվորներ Վալերի Մուրադյանի և Արթուր Ղազարյանի մայրերը՝ Նանա Մուրադյանն ու Իրինա Ղազարյանը:
Նրանք նկատում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործը վերաբացել է տվել, սակայն այդ գործով զբաղվում են նույն այն քննիչները, ովքեր կոծկել են այն, ու հիմա կանայք քիչ հույս ունեն, որ սպանությունը կբացահատվի:
Այդ մասին նրանք ասացին NEWSPRESS.am-ի հետ զրույցում և հավելեցին, որ գալու են այնքան, որ ոչ ոք չմոռանա իրենց որդիների սպանության մասին, ու հիշեն, որ գործը դեռևս բացահայտված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում.