«Մեր նոր կառավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն արդեն սկսել է իրագործել»
Ֆեյսբուքյան օգտատեր Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե ուշադրություն եք դարձրել և′ Փաշինյանը, և′ Մնացականյանը, Արցախի հարցին անդրադառնալուց խոսում են արցախահայության անվտանգության ապահովման մասին միայն, իսկ նրանց ինքնորոշվելու իրավունքից արդեն չեն խոսում: Պատահական չի, որ Ադրբեջանում մեծ հույսեր են կապում Հայաստանի նոր իշխանությունների հետ:
Փաշինյանը առիթը բաց չի թողնում Ալիևին կոչեր հղելու, որպեսզի վերջինս բանակցի Արցախի հետ, փաստորեն նա Ալիևին ակնարկում է, որ եթե ուզում ես Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ ուրեմն պիտի բանակցես արցախցիների հետ, և բնական է, որ բանակցելու առարկան պիտի լինի ադրբեջանցիների կողմից արցախցիների անվտանգության երաշխիքների տրամադրումը Ադրբեջանի կազմ վերադառնալու դեպքում:
Կարճ ասած՝ մեր նոր կառավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն արդեն սկսել է իրագործել, Արցախը փուլ առ փուլ կհանձնեն Ադրբեջանին, հետո մեր միամիտ ժողովրդին դա կներկայացնեն որպես մեծ հաղթանակ, ասելով տեսաք մենք այնպես արեցինք, որ Ադրբեջանը պարտավորվեց արցախցիներին չցեղասպանել, ու արցախցիները հանգիստ կկարողանան ապրել իրենց հողի վրա, ու ոչ ոք չի էլ հիշի, որ առանց այդ էլ Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ եթե Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ, ապա ինքը պարտավորվում է ապահովել նրանց անվտանգությունը, ու դեռ ավելին ասեմ, Ադրբեջանը նույնիսկ հայտարարել է միշտ, որ Արցախին ինքնավար վարչական միավորի կարգավիճակ կտրամադրի իր կազմում, ճիշտ այնպես, ինչպես որ դա եղել է Սովետի տարիներին»։