Տրանսպորտի նախարարը կարծում է, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ավարտը կտեսնենք (տեսանյութ)
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության չարաշահումները, թե ինչքանով են կապված տրանսպորտի նախկին նախարարի հետ, նոր նախարար Աշոտ Հակոբյանը տվյալ չունի, բայց տեղյակ է, որ խոսքը 24 մլրդ-ի խախտման մասին է:
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վնասի չափը տարբեր տարիներին պաշտոնավարած անձանց է վերաբերվում, իսկ իրենք այժմ ուրիշ աշխատանք ունեն անելու:
«Նախատեսում ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամենադժվար հատվածում աշխատանքներն առաջ տանել, որն ավելի էական է»,- ասաց նա:
Ճանապարհի կառուցումը կսկսեն Սիսիան-Քաջարան հատվածից, և նախագիծը կմասնատեն:
Հարցին, թե ի վերջո կտեսնե՞նք այդ ճանապարհը, թե՞ այն միայն մեր ծոռներին կհաջողվի տեսնել, նախարարը ժպտալով պատասխանեց. «Կարծում եմ՝ կտեսնենք: Ճանապարհը դեռևս մեր կողմից չի ընդունվել, իրենք պարտավոր են թերությունները վերացնել, մենք էլ փորձաժամկետ ունենք, կտեսնենք՝ իրականում թերությունները վերանո՞ւմ են, թե՞ ոչ, նոր կընդունենք այդ ճանապարհը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում