Սանասարյանն իր կառույցից հեռացրեց նախկին պաշտոնյաների առանձնատներով զբաղվելու պատասխանատվությունը (տեսանյութ)
«Եթե բացահայտվում են, որ մարդիկ կառույցներ ունեն, որոնք հայտարարագրված չեն, Քրեական օրենսգրքի շրջանակում պետք է ուսումնասիրվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ուսումնասիրություններ սկսեն՝ պարզելու, թե որոշ նախկին պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀԿ-ականները, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, Մոնումենտում օրինական ճանապարհո՞վ են կառուցել իրենց առանձնատները, թե՞ ոչ:
Սանասարյանը նկատեց, որ իրենց ստուգումները երկու եղանակով են իրականացվում՝ սեփական նախաձեռնությամբ՝ գնահատելով ռիսկերը և հավաքագրելով ինֆորմացիան: «Առանձին անունների հետևից չենք գնում, այլ պետական մարմինների ուսումնասիրության արդյունքում ենք իրականացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ Էթիկայի հանձնաժողովն անելիք ունի:
«Եթե բացահայտվում են, որ մարդիկ կառույցներ ունեն, որոնք հայտարարագրված չեն, Քրեական օրենսգրքի շրջանակում պետք է ուսումնասիրվի: Որ պետական հիմնարկում ուսումնասիրություն արեցինք, դրա շրջանակում մենք կարող ենք դիտարկել, իսկ թե ինչքանով են օրինական զբաղեցրել այդ տարածքները, ավելի շատ իրավապահներին պետք է հարցն ուղղել»,-ասաց նա: