Ակնհայտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի տարբերությունը․․․
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչև վարչապետ ընտրվելը Փաշինյանն ամենասուր քննադատությունն էր հնչեցնում կառավարության ներկայացրած այն օրինագծերի ու նրանց հեղինակների հասցեին, որոնք կոչված էին գերվարչապետական համակարգի ամրապնդմանը․․․
Բա հիմա ինչու՞ չի հանձնարարում իր նախարարներին՝ հանդես գալ գերվարչապետական համակարգը թուլացնող և Խորհրդարանի դերն ամրապնդող օրենսդրական նախաձեռնություններով։
Ի՞նչ է, պաշտոնը փոխո՞ւմ է ճաշակը․․․»: