Սանասարյանը «փոքրուց» չի երազել պաշտոն ստանալու մասին, բայց համառորեն շարունակում է պաշտոնավարել (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հերթական անգամ արձագանքեց իր հրաժարականի մասին լուրերին։ Կառավարության նիստից հետո լրագրողների դիտարկմանը, թե իր պաշտոնից ազատման մասին լուրերը համառորեն շարունակում են պտտվել, Դավիթ Սանասարյանն պատասխանեց․
«Համառորեն շարունակում են ասել, մենք էլ համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ հիմք չկա հրաժարականի։
«Մենք փոքրուց չենք երազել պաշտոններ զբաղեցնել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ-որ մասով խնդրին հասել ենք, և հիմա դուք նոր կառավարություն եք տեսնում, մի մասն էլ առաջիկայում կտեսնեք»,- ասաց Սանասարյանը:
Հարցին, թե ինքն իր աշխատանքից գո՞հ է, Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր աշխատանքից գոհ պետք է լինեն քաղաքացիները և իրեն այս պաշտոնին նշանակած վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում