Թաց ու չորը խառնվել է իրար
Սիրո և հանդուրժողականության ֆոնին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օր-օրի կաթվածահար են անում հասարակական ու քաղաքական կյանքը մի բուռ Հայաստանում։
Մեր երկրում գնալով ավելի է խորանում ատելությունը կամ փաշինյանական ոճով ասած՝ հասարակությունը սկսել է մերժել իր պես չմտածողին։
Սա, անշուշտ, հող է նախապատրաստում հասարակության շերտավորման համար, ինչի դիմացը չառնելու պարագայում՝ վտանգված է բոլորիս անվտանգությունը՝ այդ թվում՝ Փաշինյանինն ու իր զոմբիներինը։
Թավշյա հեղափոխությանը հաջորդող ամիսների և արձանագրված ձեռքբերումների լավագույն գնահատականն այսօր տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ տալով հասարակության իրական պատկերը։
«Էսքան զոմբի մեր երկրում չի լինի: Սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ կառույցների կողմից: Հրահանգում են՝ «մեր թվարկած ցուցակից հենց մեկի պատկերը կերևա լրատվության մեջ՝ դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ, արագորեն դիմում եք հարձակման»: Զոմբիները դիվանների վրա իրենց կեղտոտ սպարտիվկեքով նստած, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն՝ սկսում են քոմենթներ գրել»,- ասաց պատգամավորը։
Ալիկ Սարգսյանն այսօր ցույց տվեց ձեռքերը բացի կարգախոսով իշխանության եկած ուժի՝ կարգախոսից գործելաոճ ակնհայտ տարբերությունը՝ շեշտելով, որ «թաց ու չորը խառնվել է իրար»։
«Կամանդա, ֆա'ս, ու խաժամուժը հարձակվում է ֆեյբուքի միջոցով, վե'րջ»,-ասաց նա։
Ցավալի է, բայց հանրապետական պատգամավորն այսօր բացահայտեց իրականությունն, ինչի մասին հասարակության ադեկվատ հատվածն այլևս չի կարող լռել: Սա պարզ ճշմարտություն է, որի շարունակականության արդյունքում երկիրը կարող է կանգնել քաղաքացիական լուրջ բախումների առաջ: Սա ցավալի իրականություն է, որի առաջը կարող է առնել միայն այս ամենի «կամանդիրը»՝ ՀՀ վարչապետը։
Փաշինյանին սթափվել և իրականությունը գիտակցել է պետք, որովհետև հասարակության՝ ալիկսարգսյանական ոճով ասած՝ առողջ կորիզն այլևս մերժում է․ մերժում է նիկոլամաններին ու պահանջում է աշխատանք ոչ թե ֆեյսբուքում, այլ՝ իրական կյանքում։