Երբ աշակերտը հաղթում է ուսուցչին․ Ֆրենկ Լեմպարդի թիմը դուրս հանեց պայքարից Ժոզե Մոուրինյուի «Մանչեսթեր»-ին (տեսանյութ)
Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության 1/16-րդ փուլում միասին մրցեցին Ժոզե Մոուրինյուի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ու Ֆրենկ Լեմպարդի «Դերբի Քաունթրի»-ն։
Գերլարված հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրին Ֆրենկ Լեմպարդի թիմի ֆուտբոլիստները։ Ընդգծենք, որ Մոուրինյուն եղել է Լեմպարդի մարզիչը, ու ստացվում է, որ աշակերտը հաղթեց ուսուցչին։
Իսկ եթե նայենք հարցին մյուս կողմից, ապա այս պարտությունը ևս մեկ հզոր հարված էր Ժոզեի համար, քանի որ գնալով ավելի հավանական է դառնում նրա հեռացումը Մանչեսթերից։
Մանրամասները՝ տեսանյութում