Իրավաբանական գնահատականի փոխարեն՝ Ֆեյսբուքում վխտացող, կենդանիների հետևում թաքնված խուլիգանների վիրավորանքներ են․ Գևորգ Պետրոսյան
Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։
Վերջիններս հարցնում էին, թե ինչպես է վերաբերվում Գևորգ Պետրոսյանը խորհրդարանը ցրելու առաջարկին։
Նա նկատեց, որ այսուհետ չի պատասխանելու որևէ լրագրողի հարցին, և պարզաբանեց․ «Դուք` լրագրողներդ, բարի չեք գտնվում ձեր էջերից մաքրել այն խուլիգանական արտահայտություններն ու վիրավորանքները, որոնք հնչում են հարցազրույց տվողների հասցեին: Անգամ մասնագիտական, զուտ մասնագիտական իրավաբանական գնահատականները, որոնք պետք է արժանանան հակառակ իրավաբանական գնահատականների ու քննադատությունների, արժանանում են /Ֆեյսբուքում վխտող, տարբեր տեսակի կենդանիների հետևում թաքնված խուլիգանների քննադատություններին ու վիրավորանքներին»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա վստահ է, որ լրագրողներն ունեն դրանք մաքրելու հնարավորություն և պետք է անեն դա։