Միջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են

Թավշյա հեղափոխություն, թե վիրահատական միջամտություն. առողջապահության համակարգը վերակենդանացման կարիք ունի

Հեղափոխությունից առաջ եւ հետո… Ժամանակը Հայաստանում հիմա այդպես են չափում: Տարբեր ոլորտի մասնագետներ մասնագիտական հարցեր են վեր հանում, փորձում օգտվել «Ազգային համերաշխություն» կոչվող այս կարճատեւ կանգառից, որպեսզի հեղափոխությունը նաեւ իրենց «տուն» մտնի: Առողջապահության ոլորտի տարբեր ճյուղեր ներկայացնող բժիշկներ մասնագիտական հարցեր են քննարկել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ:

Սրահում հավաքված բժիշկները մասնագիտական հարցերի քննարկումը ավելի վաղ են սկսում, քան միջոցառումը կսկսվի: Համակարծիք են, ոլորտում արմատական փոփոխությունների կարիք կա: Հայաստանի առողջապահության համակարգը ծանր հիվանդ է, անհապաղ միջամտություն է անհրաժեշտ: Առաջնայինը, ինչպես եւ ցանկացած հիվանդության ժամանակ լիարժեք եւ ճշգրիտ ախտորոշումն է:

«Եթե ուզում ենք հասկանալ ի՞նչ փոփոխություն ենք ուզում անել, պետք է հասկանանք ի՞նչ ռեսուրսներ ունենք մեր ուզածին հասնելու համար եւ ի՞նչ ենք պատրաստ զոհաբերել: Մենք ունենք հիանալի բժիշկներ, որոնք չեն զիջում աշխարհի ոչ մի երկրի մասնագետներին, որոնք չնայած ֆինանսների պակասությանը մատուցվում են շատ բարձր մակարդակով»,- ընդգծում է Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը: Նա առողջապահության համակարգը նմանեցնում է անհայտ ուղղությամբ լողացող մի խորտակվող նավակի, որի ուղղությունը որոշելու փոխարեն, ծակերն են ուզում փակել, որ այն չխորտակվի: Նախկին առողջապահության նախարար, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն էլ մեկ ուրիշ պատկերավոր համեմատությունն է բերում: «Հայաստանի առողջապահական համակարգը կոտեջային է, յուրաքանչյուր օղակ անում է այն ինչ ճիշտ է համարում»,- ասում է նա:

Զարգացած առողջապահական համակարգը այն է, երբ հիվանդը մի բուժկենտրոն է մտնում եւ դուրս գալիս բուժված: Հայաստանում վիճակը, բոլորովին այլ է: Հիվանդության հետ բախված անձը պետք է հավելյալ նյարդեր ունենա նաեւ հիվանդանոցից հիվանդանոց վազելու, տարբեր ախտորոշիչ կենտրոննների պատասխանները համեմատելու, տարբեր բժիշկների առաջարկած իրարից խիստ տարբերվող բուժման տարբերակներից գլուխ հանելու համար: Նյարդեր ու նաեւ գումար, պետպատվերը լիարժեք չի փոխհատուցվում անգամ ամենաանհրաժեշտ բուժծառայութունները: Ո՞րն է ելքը:

«Առողջապահությունը աշխարհում անընդհատ թանկանում է, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են ու թանկանում: Գնալով տարածում է գտնում քիչ ինվազիվ բժշկությունը բոլոր ոլորտներում: Դա պահանջում է թանկարժեք սարքավորումներ, ո՞վ է վճարելու ...պետությո՞ւնը, քաղաքացի՞ն..... Բոլոր խնդիրների հիմքում ֆինանսն է: Դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ որտեղից գումար հայթայթենք, հետո նոր ինչ փոփոխություններ անենք»,- նշում է Արա Այվազյանը:

Սրտի վիրաբույժ Ավետիս Ահարոնյանը նկատում է, եթե ոլորտը չի լինում կարգի բերել բուժումներով եւ դեղերով, գուցե պետք է դիմել ավելի կտրուկ, վիրահատական միջամտության: Սրահում ներկաներից շատերը չեն համաձայնում: Ժամանակ չունենք հակադարձում է Վլադիմիր Ավագյան ԲԿ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարար Տիգրան Քամալյանը եւ ավելացնում ֆինանսավորում գտնելու համար պետպատվերից եւ ապահովագրումից բացի կարելի նաեւ այլընտրանքային ինչ- ինչ ճանապարհներ գտնել : Աշխարհում ընդունված են տարբեր գիտական, բարեգործական ֆոնդեր, որոնք հենց այդ նպատակին են ծառայում:

«Կարեւոր է ընտրել հստակ ուղղություն եւ շարժվել առաջ: Տարբեր ազգեր առողջապահության համակարգի տարբեր մոդելներ են ընտրել: Մենք չպետք է ձգտենք նմանվել ինչ-որ մեկին: Մեր ընտրած ուղղությունը պետք է լինի մերը, դա կարող է լինել տարբեր համակարգերի միքսը, կարելի է օգտագործել նաեւ խորհրդային միությունից մնացած լավագույն ավանդույթներն ու ժամանակակից աշխարհի փորձը…»,- առաջարկում է նա:

Այլընտրանքային ֆինանսավորման միջոց կարող է լինել նաեւ բուժական զբոսաշրջությունը, հարց է բարձրացնում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը: Չէ որ մեր երկրում շատ են լավ մասնագետներըն ու բուժհաստատությունները: Հայաստանում բուժական զբոսաշրջությունը աշխատում է, սակայն , միայն ստոմատոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Հայ բժիշկների ունակություններն ու հմտությունները այլ կերպ են ռեալիզացվում: Ոչ թե հիվանդներն են գալիս Հայաստան, այլ բժիշկներն են լքում երկիրը, գնում աշխատում եւ ապրում այլ երկրներում: Եւ վարձատրությունն է բարձր եւ բժշկի հեղինակությունը՝ գնալուց առաջ հիմնավորում են շատերը: Եթե այս տեմպերով շարունակվի առողջապահության ոլորտը շուտով լուրջ խնդրի առաջ կկանգնի՝ ահազանգում են տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչները:

«Ամբողջ աշխարհում 10-20 տարի առաջ բժիշկը հարգված մասնագիտություն էր: Այսօր այդ հարգանքը չկա ու մեղավորը համակարգն է: Եթե տասը տարի առաջ բժիշկը հիվանդ էր բուժում , հիմա ասում են ծառայություն է մատուցում: Ծառայություն մատուցելու դիմաց պետք է վճարել եւ քանի որ հիվանդը գումար չունի արդեն չարանում է բժշկի դեմ՝ անկախ այն հանգամանքից օգնեց բժիշկն իրեն, թե՝ ոչ»,- ընդգծում է հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն էլ առաջարկում է «Բժիշկ- չեմպիոններին» վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են չեմպիոններին սպորտում՝մեծարել եւ հարգել: Գնահատված լինելը կարող է դառնալ այն մոտիվացիան, որ կստիպի լավ մասնագետներին մնալ ու աշխատել հայրենիքում:

«Անվճար բուժօգնության տրամադրում հնարավոր չէ: Դրա համար վճարում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ քաղաքացին.... բայց մեր քաղաքացիները գալիս եւ բժշկից են պահանջում: Կարծես խոտ վաճառելուց լինես, այնպիսի խոսակցություններ ես լսում հիվանդից: Անհարգալից վերաբերմունքը բժշկի նկատմամբ պատահական չի, նշանակում է համակարգը խնդիր եւ առողջացման կարիք ունի»,- ավելացնում է Արա Այվազյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման շրջանակում բժիշկները քննարկում են, թեր եւ դեմ կողմերը համադրում եւ հակադրում, իսկ ինչ է անում նախարարությունը՝ ոչինչ համակարծիք են ակումբում հավաքված բժիշկներից շատերը:

«Բժիշկները ուզում են գնահատված լինել, հիվանդները ուզում են, որ չհիվանդանալ եւ հիվանդանալու դեպքում էլ իրենց արագ եւ անվճար բուժեն…. Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, ըստ իս՝ բացի բարդություններ ստեղծելուց ոչ մի բան: Նախարարությունում օրենքներ են ստորագրում, ինչ որ թղթեր են տանում- բերում, որը ֆինանսվորվում է պետության կողմից: Մարդիկ գումար են ստանում ոչ մի բանի դիմաց: Կառաջարկեի, որ այդ նախարարությունը ընդհանրապես չլիներ, կրթական մասը փոխանցեին կրթության նախարարությանը, իսկ ֆիանսական մասը՝ սոցիալական ապահովության նախարարությանը»,- լուծման իր տարբերակն է առաջարկում Դոկտոր ԲԳ կլինիկայի տնօրեն Բաբկեն Ղազարյանը

Որպեսզի մեր երեխաներն ու թոռները կարողանան բուժվել Հայաստանում անհրաժեշտ է ոլորտի առողջացման քայլերն սկսել արդեն այսօր: Երկու եղանակ կա՝ արագ եւ ցավոտ, կամ էլ դանդաղ եւ անցավ՝ եզրակացնում են բժիշկները: Վիրահատության՝ ամեն ինչ ջնջելու եւ նորը կառուցելու ժամանակ չունենք, պետք է կառուցել Խորհրդային միությունից ժառանգություն մնացած հենքի վրա՝ հաշվի առնելով աշխարհում ընդունված նորագույն փորձն ու լուծումները: