Մեծ հարված Instagram-ին․ ստեղծողները հեռանում են ընկերությունից
Instagram-ի ստեղծողները հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից: Facebook ընկերությունը, որը գնել է Instagram-ը, կարող է տուժել Instagram-ի ստեղծողներ Քեվին Սիստրոմայի և Մայք Կրիգերի հեռանալուց:
Նրանք Instagram-ը ստեղծել են 2010 թվականին, իսկ 2012-ին Facebook-ը մեկ միլիարդ դոլարով գնեց այն: Վերլուծաբանների կարծիքով՝ Instagram-ը Facebook-ի հույսն է և Մարկ Ցուկերբերգի ամենահաջողված ձեռքբերումը:
Սիստրոման և Կրիգերը չեն հայտնել իրենց հեռանալու պատճառները, սակայն չի բացառվում, որ պատճառը ներքին անհամաձայնություններն են: