«Սոցիալիզմն ու կոմունիզմը հանգեցնում է միայն կոռուպցիայիայի, տանջանքների և անկման» Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ սոցիալիզմն ու կոմունիզմը հանգեցնում է միայն կոռուպցիայիայի, տանջանքների և անկման: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական պարբերականներից։
Նախագահ Թրամփը ավելացրել է, որ ողջ աշխարհը պետք է համախմբված պայքարի սոցիալիզմի դեմ: Նա օրինակ է բերել Վենեսուելան և հավելել, որ հենց սոցիալիզմը պատճառ հանդիսացավ, որ նավթով հարուստ այդ երկիրը ճգնաժամի մեջ հանյտնվի, իսկ ժողովուրդը՝ աղքատության շեմին:
Ընդգծենք նաև, որ Թրամփի ելույթից հետո մի շարք երկրների լրատվական կայքերն սկսեցին քննադատական վերլուծական հոդվածներ գրել Թրամփի մասին։