Կրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա՞ Մադրիդի «Ռեալ»
Եվրոպական թոփ պարբերականները շարունակում են գրել Ռոնալդուի ու Ֆլորենտինո Պերեսի վատ հարաբերությունների մասին։ Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»։
Հատկանշական է, որ Ռոնալդու-Պերես վատ հարաբերությունների մասին ակնարկել է Ռոնալդուի գործակալը։
Հավելենք նաև, որ Ռոնալդուն արդեն բանավոր հավաստիացրել է, որ կարիերան պատրաստ է ավարտել «Յուվենտուս»-ում։